Երկու երկրաշարժ Աշոցք գյուղի շրջակայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճիակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.20-ին, ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Ըստ ԱՒՆ կայքի՝ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիականցանցի կողմից գրանցվել է նաև 2.7 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
 
Հիշեցնենք այսօր 3.2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ուենցել Գյուրմիրում, որի էպիկենտրոնը գտնվում է Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:




Լրահոս