
Ամեն մի ապրանքատեսակի համար կա որոշակի մաքսատուրք: Այսօր կա նաև տուրքերի ցանկը, և սրանով է պայմանավորված, որ Հայաստանը տարբեր ապրանքատեսակների համար կորզել է բացառություններ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ ութ հարյուրից ավելի ապրանքատեսակների համար պահպանվել է այն ռեժիմը, որն ունեցել են:
«Մնացածում գործելու են այն թվերը, որը մեզ հայտնի է. ամեն մի ապրանքի նկատմամբ փոփոխությունը նշանակում է՝ ընդունվում է բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ»,- հավելեց նա: