Անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում. Սամվել Ֆարմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2015 թվականի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարությանը հատկացվող գումարների չափը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, դիմելով փոխնախարարին, հարցրեց, թե վերջինս նորմալ է համարում, որ 40 տոկոս աղքատություն ունեցող երկիրը կարող է մեծ գումարներ տրամադրել ԱԳՆ-ին:

«Կուզեի ճշտել՝ ի՞նչ տիպի ներկայացուցչական մեքենաներ են ձեռք բերվելու ՀՀ տարածքում, ո՞ւմ համար, ի՞նչ մակնիշի և ի՞նչ արժեղությամբ»: Ֆինանսների փոխնախարարը  նշեց, որ  երկու ծառայողական «Տոյոտա կորոլա» մեքենա են գնել՝ 10 միլիոն արժողությամբ, և մեկ` 15 միլիոն դրամ արժողությամբ միկրոավտոբուս:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Վահան Բաբայանի հարցադրումներին, հարց ուղղելիս նշեց.

«Նախարարության աշխատակիցները ևս հասարակության մի մասն են, եթե պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացվում են, բնականաբար, նաև պետք է բարձրացվեն ԱԳՆ աշխատակիցների աշխատավարձերը: Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել և ձեռնպահ մնալ վերամբարձ, օդի մեջ քամի տատանող և չհիմնավորված հայտարարություններից»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

 




Լրահոս