Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Գրոզնիում նոր օդանավակայան կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով, օդանավակայանը կկառուցվի արտաբյուջետային միջոցներով: Կադիրովը ծրագրում է, որ նոր օդանավակայանը կլինի ոչ միայն ամենահարմարավետը, այլև ամենագեղեցիկը երկրում, տեղեկացնում է «Вести»-ն:
Չեչնիայի ղեկավարի խոսքով, նոր օդանավակայանը անհրաժեշտ է հանրապետությանը: «Պարբերաբար Գրոզնի են այցելում խոշոր գործարարներ, քաղաքական գործիչներ, գիտության և մշակույթի գործիչներ: Այստեղ անցկացվում են ֆորումներ և գիտական կոնֆերանսներ տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բնականաբար, նրանց անհրաժեշտ են հարմարավետ պայմաններ երկրում», – գրել է Կադիրովը Instagram-ի իր էջում:
Նա հավելել է, որ Գրոզնիում բոլոր հյուրերին կդիմավորի ճարաատարապետության հրաշք հանդիսացող օդանավակայանը: