Ծեծելով սպանել են ազգությամբ եզդի օրենքով գող Մերալի Մուսոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում իրավապահները ծեծելով սպանել են ազգությամբ եզդի օրենքով գող Մերալի Մուսոյանին` Օմարին: Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայությանը, 19-ին հատուկջոկատայինները կանգնեցրել են 37-ամյա Օմարի Nissan Patrol մակնիշի մեքենան, դուրս բերել նրան, պառկեցրել գետնին ու ծեծի ենթարկել:Օրենքով գողը մահացել է ոստիկանական մեքենայում:
 Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ծեծի արդյունքում կոտրվել են նրա 4 կողերը, եւ նա մահացել է տրամվատիկ շոկից: Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս