Ղազախստանի գլխավոր սահմանապահը՝ հանցավոր խմբավորման ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի սահմանապահ ծառայության տնօրեն Նուրլան Ջուլամանովին կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալը ձերբակալվել է մեկ ամսով՝ մինչև դեկտեմբերի 27-ը:

Նրա գործը գտնվում է Ղազախստանի Գլխավոր ռազմական դատախազության վերահսկողության տակ:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, Ջումալանովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու և մեկ կամ մի քանի հանցանք գործելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով դրան մասնակցելու նպատակով՝ կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:




Լրահոս