
Նյու Յորքի Բրուկլին թաղամասում բնակվող 2 երիտասարդ գյուտարարներ Դունկան Ֆրայզերն ու Սթիվ ՄըքԳեյնը ստեղծել են քնադիմակներ, որոնք հնարաովություն են տալիս մարդուն քնած ժամանակ կառավարել երազները, գրում է Daily Mail-ը: Remee անունը կրող քննադիմակները արտաքուստ չեն տարբերում քնելու սովորական դիմակից, այն զինված է հատուկ սարքով, որն օգնում է քնած մարդուն ղեկավարել իր երազները: Դիմակի ներսում տեղադրված են կարմիր լույս արձակող մի քանի դիոդներ, որոնք չափազանց թույլ են քնած մարդուն արթնացնելու համար: Դիմակները սկսում են աշխատել քնելուց 4 ժամ անց:
Ֆուտուրիստիկ նորարարության նպատակն է` հնարավորություն տալ մարդուն ընտրել իր երազները: Ֆրեյզերը նշել է, որ անձամբ օգտագործում է Remee-ն շաբաթվա ընթացքում մի քանի անգամ եւ նաեւ խոստովանում, որ իրեն միշտ չի հաջողվում ցանկալի արդյունքի հասնել: Քնադիմակի գինը 95 դոլար է: