Bloomberg. Աշխարհի երկրները՝ ըստ բենզինի թանկության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Bloomberg ամերիկյան գործակալությունը կազմել է աշխարհի երկրների ցանկը՝ ըստ դրանցում բենզինի թանկության՝ հաշվի առնելով գինը մեկ գալոն՝ մոտ 4 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար: Առաջին երկիրը, որտեղ բենզինն աշխարհում ամենից թանկն է 9,69 դոլար, Նորվեգիան է:
Ամենից թանկ բենզինն ունեցող առաջին 15 երկրները, Հոնգ Կոնգից բացի, առհասարակ եվրոպական են. դրանք են համապատասխանաբար Դանիան` 9,37, Իտալիան` 9,35, Նիդերլանդները `9,35, Հունաստանը ` 9,23, Շվեդիան` 8,97, Հոնգ Կոնգը `8,89, Մեծ Բրիտանիան `8,84, Բելգիան` 8,82 , Ֆրանսիան 8,72, Ֆինլանդիան `8,59, Գերմանիան `8,56, Իռլանդիան `8,34, Շվեյցարիան` 7,95:
55 երկիր պարունակող ցուցակում ԱՄՆ-ը 43-րդն է 4,19 դոլար, Ռուսաստանը՝ 45-րդը 3,71, Իրանը՝ 48-րդը 2,78, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 50-րդը՝ 1,89 դոլարով:
 
Ցուցակը եզրափակում են Քուվեյթը՝ 0,88, Սաուդյան Արաբիան 0,61 և Վենեսուելան՝ 0,09 դոլար ամենից էժան գնով բենզինով: 




Լրահոս