
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի կենտրոնում ռեկորդային գնով մեքենայի կայանատեղի է վաճառքի հանվել: 1 մլն դոլար արժեցող կայանատեղին ունի 3մ լայնություն, 7մ երկարություն եւ 4.5մ բարձրություն: Մասնագետների գնահատմամբ` նույնքան կարժենար մեքենայի 24 տարվա կայանման վարձը:
Կայանատեղիի վաճառքով զբաղվող գործակալի բնորոշմամբ` այն նախատեսված է նրանց համար, ովքեր կատարյալ մեկուսացում են ցանկանում,-հայտնում է BBC -ին