Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե հաջողվել է փոխզիջման հասնել Հայաստանի` ԵՏՄ անդամակցելու հարցում: Այսօր լրագրողները ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից ճշտեցին, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը:
«Որևէ փոխզիջում չի եղել: Եղել է հետևյալը: Նազարբաևի կողմից բարձրացվել է հետևյալ հարցը, թե Հայաստանը Ղարաբաղի հե՞տ է անդամակցելու ԵՏՄ-ին, թե՞՝ ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք ՀՀ անկախությունից ի վեր ունեցած մեր դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղը չի կազմում Հայաստանի տարածքի մաս», -հայտարարեց նա:
Հարցին, թե Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դրվելո՞ւ է, թե՞ ոչ, Շ. Քոչարյանը պատասխանեց. «Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի պահանջ չկա, և պայմանագրում որևէ կետ չկա այն մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ ունենալ»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում