
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը ծրագրում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը: Այժմ ֆուտբոլիստը թիմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Mirror-ի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի հարցում: «Մոնակո»-ն ստանալու է 55 մլն եվրո, իսկ Ֆալկաոյի ներկայիս աշխատավարձը մնալու է անփոփոխ:
Նա այժմ ստանում է 240.000 ֆունտ շաբաթական: Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն «կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացրել է 5 խաղ՝ խփելով 1 գոլ: