![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/21//25433.jpg)
ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա ապրիլին մարտի նկատմամբ աճել է 4.8%-ով, իսկ 2012 թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ, այս ցուցանիշն աճել է 7.2%-ով:Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ մարտի նկատմամբ ապրիլին կրճատվել են արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 1.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 25.4%-ով: Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, զգալիորեն կրճատվել են նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները` 14.8%, ընդ որում` արտահանման անկումը կազմել է 43.4%, իսկ ներմուծմանը` 2%: Միակ դրական կրճատումը սպառողական գների ինդեքսինն է՝ 0.6%: Ապրիլին մարտի նկատմամբ աճ է արձանագրվել գյուղատնտեսությունում` 45.1%, շինարարությունում` 2.2%, առևտրում`3.4%, միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.1%-ով: