Մայիսի 23-ին Ինդոնեզիան հրաժեշտ կտա ռուսական SSJ-100 ինքնաթիռի զոհերին: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Ջակարտայի օդանավակայանում: Արարողությունից հետո մահացածների մարմինները կփոխանցեն նրանց ազգականներին: Ռուսաստան կտեղափոխվեն զոհված ռուսների` հյուրանոցային համարներում գտնվող իրերը: Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանությունից ավելի վաղ հայտնել էին, որ Superjet-ի կործանման հետևանքով զոհվածների մարմինները Ռուսաստանին հանձնելու գործընթացը տեղի կունենա մայիսի 23-ին:
























