Այսօր հնդիկ պետական գործիչ Ինդիրա Գանդիի մահվան օրն է: Նա ծնվել է նոյեմբերի 19-ին 1917թ., Իլահաբադում: 1984թ. հոկտեմբերի 30-ին Ինդիրա Գանդին սպանվում է սեփական թիկնապահների կողմից:
Նա կրթություն ստացել է Շվեյցարիայում, Անգլիայում և Հնդկաստանում: 1938-ին անդամագրվել է հնդկական Ազգային կոնգրես կուսակցությանը: 1971-ին խորհրդարանական ընտրություններից հետո Ինդիրա Գանդին ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ միաժամանակ գլխավորելով ներքին գործերի, ատոմային էներգիայի, ինֆորմացիայի և ռադիոհաղորդումների նախարարությունները:
Նրա խոսքերից.
– Որտեղ սերն է, այնտեղ կյանքն է:
– Չի կարելի ձեռքերը սեղմել փակ բռունցքներով։
– Պապս մի առիթով ինձ ասել է, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի. նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում մյուսների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց հայտնվել առաջին խմբում, քանի որ մրցակցությունն այնտեղ ավելի քիչ է: