
Երևանում բենզալցակայանի հրդեհից Կիևյան փողոցի 32-ամյա բնակիչն այրվածքներ է ստացել: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, մայիսի 21-ին` ժամը 10:00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հ. Քոչար փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում` բենզալցակայանում: Հրդեհի բարդության “Բիս 1” աստիճանով դեպքի վայր է մեկնել մարտական չորս հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 10:36-ին: “Սիվաս” ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի խողովակաշարի հորանում այրվել է փրփրապլաստ (2քմ): Հրդեհի հետեւանքով Երևանի Կիևյան փողոցի թիվ 20 շենքի 11֊րդ բնակարանի բնակիչ 1980թ. ծնված Դ.Երանյանը դեմքի հատվածում ստացել է 1-ին կարգի այրվածք, ով տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից առաջին բուժօգնություն է ստացել: