
Ամերիկացի հնէաբանները հայտնաբերել են հնագույն կրիաների տեսակ, որի չափերը համեմատել են ոչ մեծ մեքենայի չափերի հետ: Նախապատմական կենդանիները բնակվել են շուրջ 60 միլիոն տարի առաջ ժամանակակից Հարավային Ամերիկայի տարածքում:Կրիաները ստացել են Carbonemys cofrinii անվանումը, ինչը նշանակում է ածխային կրիա,- տեղեկացնում է rosbalt.ru -ն: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնական Դեն Կսեպկիի խոսքով՝ այդ կրիաները գիշատչի կենսակերպ են վարել: Հնէաբանները նշում են, որ հսկա կրիաները գոյություն են ունեցել դինոզավրերի անհետացումից անմիջապես հետո եւ այդ պատճառով էլ նման չափերի են հասել: