Գալուստ Սահակյանը ավտովթարի է ենթարկվել (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 18-ին ժամը 22-ի սահմաններում Երևանի Խաչիկ Դաշտենց փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց իրար են ընդհարվել Էրեբունու փողոցի բնակիչ 43-ամյա Սիմոն Մանուկյանի վարած “Մերսեդես Բենց Ե 200” մակնիշի18 ՏՍ 957 համարանիշի և Երևանի Սիսակյան փողոցի բնակիչ 50–ամյա Ռազմիկ Գալստյանի վարած “Տոյոտա” մակնիշի 007 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով “Տոյոտա”-ի ուղևոր Երևանի Արզումանյան փողոցի բնակիչ 64-ամյա Գալուստ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժկական կենտրոն՝ բժշկական հետազոտման։ Գ. Շամշյանը հայտնում է, որ “Տոյոտայի” համարանիշները հաշվառված են ԱԺ ավտոտնտեսության հաշվեկշռում և նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին։ Իսկ վարորդն էլ աշխատում է ԱԺ–ում՝ որպես վարորդ։




Լրահոս