Որքան հարկ է վճարել Գագիկ Ծառուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին տասնյակը նախորդ ամիսների համեմատ ոչ մի փոփոխություն չէր կրել.

1. Գազպրոմ Արմենիա,

2. Ղ-Տելեկոմ

3 Ալեքս Գրիգ

4. Արմենիա Տելեֆոն Կոմպանի

5. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

6. Հայաստանի էլեկտրական ցանցեր

7. Ֆլեշ

8. Գրանդ-Տոբակո Հայ-Կանադ. Հ. Ձ.

9. Սիփիէս Օիլ Քորփորեյշն

10. Երևանի կոնյակի գործարան

Հետաքրքրական է, որ առաջին տասնյակում տեղ չեն գրավել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունները: Եվ այսպես, նրան պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն զբաղեցնում է միան 18-րդ հորիզոնականը և 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 3 մլրդ 569 մլն 696 հազար դրամ հարկ: ՍՊԸ-ի հիմնադիրը ԲՀԿ առաջնորդն է: Ներկայացնենք իրավիճակը նրան պատկանող մյուս ընկերությունների դեպքում:

82-րդ հորիզոնական, «Զվարթնոց հենդլինգ»,  վճարել է 1 մլրդ 137 մլն  799 հազար դրամ հարկ

111, «Արարատցեմենտ» , 856 մլն  006 դրամ

115 , «Երեվանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», 800 մլն 943 դրամ

139, «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն, 633 մլն 649 հազար դրամ

283, «Մագաս ինվեստ», 300 մլն 403 հազար դրամ

308, «Մուլտի-Լեոն», 276 հազար 654 դրամ

319, «Կոտայք» գարեջրի գործարան, 268 մլն 823 հազար

394-րդ հորիզոնական, «Կլեոպատրա» ՍՊԸ, 217 մլն 448 հազար դրամ

600, «Մուլտի գազ», 128 մլն 474 հազար դրամ

779, «Գլոբալ մոթորս», 97 մլն 983 հազար դրամ




Լրահոս