Երգչուհի Էմմի Բեջանյանի մայրը` Նադեժդա Սարգսյանն իր facebook-ի էջում ահազանգել է այն մասին, որ նույն սոցիալական ցանցում երգչուհու պաշտոնական էջը կոտրվել է: Միաժամանակ կոտրվել են Էմմի էջը Youtube տեսանյութերի հարթակում ու էլեկտրոնային փոստը: Այդ կապակցությամբ Էմմի Բեջանյանն արդեն դիմել է Facebook team-ին համապատասխան դիմումով` էջի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար




















































































