Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եվ Օմանի միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն Հայաստանի և Օմանի միջև: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, իսկ Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր այդ երկրի փոխարտգործնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին: Սա առաջինքաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջև, և կողմերը համոզվածություն են հայտնել, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը: Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է նաև Արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին:




Լրահոս