Պուտինը հրապարակել Է նոր կառավարության կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 21-ին հրապարակել Է նոր կառավարության կազմը, որը գլխավորում Է պետության նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը: Մեդվեդեւը կունենա վեց տեղակալ: Նոր փոխվարչապետներ են դարձել նրա նախկին օգնական Արկադի Դվորկովիչը, Օլգա Գոլոդեցը, որը եկել Է Մոսկվայի քաղաքապետարանից: Փոխվարչապետների պաշտոնները պահպանել են Դմիտրի Կոզակը, Վլադիսլավ Սուրկովը, Դմիտրի Ռոգոզինը եւ Ալեքսանդր Խլոպոնինը: Առաջին փոխվարչապետի պաշտոնում մնացել Է Իգոր Շուվալովը:
Անտոն Սիլուանովը կշարունակի աշխատանքը ֆինանսների նախարարի պաշտոնում, Անատոլի Սերդյուկովը շարունակելու Է գլխավորել պաշտպանության նախարարությունը, Վիտալի Մուտկոն՝ սպորտի նախարարությունը: Արդարադատության նախարարությունը նախկինի պես գլխավորում Է Ալեքսանդր Կոնովալովը, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ Սերգեյ Լավրովը: Էներգետիկայի նախարար Է նշանակվել Ալեքսանդր Նովակը, որն ավելի վաղ զբաղեցնում Էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ Էներգետիկայի նախարարությունը ղեկավարում Էր Սերգեյ Շմատկոն:Դմիտրի Մեդվեդեւի կաբինետում արդյունաբերության նախարարությունը գլխավորել Է Դենիս Մանտուրովը, որը 2012 թվականի փետրվարից կատարում Էր նախարարի պարտականությունները, իսկ մինչ այդ փոխնախարար Էր նույն այդ գերատեսչությունում: Էլվիրա Նաբիուլինայի փոխարեն տնտեսական զարգացման նախարարության ղեկավար կլինի Սերգեյ Բելոուսովը, որը նրա տեղակալն Էր:
Առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը, ՌԴ-ի նախագահի հրամանագրին համապատասխան, բաժանվել Է երկու գերատեսչության. աշխատանքի նախարարությունը գլխավորել Է Մաքսիմ Տոպիլինը, իսկ առողջապահության նախարար Է դարձել Վերոնիկա Սկվորցովան: Նրանք երկուսն Էլ Տատյանա Գոլիկովայի տեղակալներն Էին, որը ղեկավարում Էր առողջապահության եւ սոցզարգացման նախարարությունը, սակայն նոր կառավարությունում պաշտոն չի ստացել




Լրահոս