
Մադրիդի «Ռեալ-ի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է ակումբի առաջիկա նպատակների մասին և հայտարարել, թե ցանկանում են առանց կորուստների անցկացնել հանդիպումները:
«Մինչև նոր տարի մենք ցանկանում ենք գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, ինչպես նաեւ շարունակել պայքարը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում և դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:
Ֆուտբոլը շատ փոփոխական է, մեր նպատակն է առանց կորուստների հասնել գարնանային փուլին: Այդ ժամանակ է որոշվում տիտղոսների ճակատագիրը», – նշել է Կասիլյասը: