
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Անկարայում գտնվող նոր նախագահական նստավայրը: Այն անվանվել է Նախագահական պալատ:
Շինություն ունի 1000 սենյակ, իսկ կառուցման վրա ծախսվել է 270 մլն եվրո: Շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրվողները դժգոհ են համալիրի կառուցումից, քանի որ շինարարության ընթացքում հարյուրավոր ծառեր են հատվել: