Քաղավիացիայի վարչության պետը հնարավոր է հրաժարական տա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականություն հռչակելուց եւ վարչության կուրացիան էկոնոմիկայի նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը «նեղացել» է: Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, թե իրենից խլում են յուղոտ ոլորտն ու հանձնում էկոնոմիկայի նախարարությանը: Լարվածությունն այնքան է սրվել, որ ոմանք չեն բացառում Մովսեսյանի ինքնակամ հրաժարականը: Ավելին, որոշ տեղեկություններով, հարցի լուծումը կառավարությունում պատկերացնում են այնպես, որ ինստիտուցիոնալ փոփոխություններից հետո այս կամ այն մարդուց կախված չլինի ավիացիոն քաղաքականությունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս