Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես-գործունեություն է ծավալել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես-գործունեություն է ծավալել: Ըստ նույն տեղեկությունների` Ռուբեն Հայրապետյանը Շուշիում հյուրանոցային համալիր է սկսել կառուցել: Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է Իսաբուլախի հատված (Իսահակի աղբյուր): Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր` Ռուբեն Հայրապետյանը Արցախի տարբեր գյուղերում ֆուտբոլի դաշտեր է կառուցել, ինչպես նաեւ` մի առանձնատուն Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս