Ժողովրդավարական Հայրենիք կուսակցության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի այլընտրանքը իրավիճակի ճշգրիտ գնահատումն ու նոր ուժային կենտրոնի ձեւավորումն է:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
“2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը եւ բուն ընտրության օրվա գնահատականը ՀՀ հասարակության ընկալմամբ ընթացել է Հայաստանյան ընտրական համակարգի ոգուն համապատասխան, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից արժանացան նույնիսկև միջին եվրոպական չափանիշների ընտրություններ որակավորմանը:
Այն, ինչ կատարվեց մայիսի 6-ին նախորդող ամիսներին եւ բուն քվեարկության օրը, որեւէ աղերս չունի ընտրությունների հետ, ինչը բնականաբար ընկալելի չէր միջազգային դիդորդների համար: Իրականում ԱԺ-ի ընտրություններն անցկացվեցին ահաբեկման ու վախի մթնոլորտումև վարչախումբը օգտագործեց իր ողջ ընտրակեղծիքների տեխնոլոգիաների զինանոցը, մասնավորապեսև
1) Հասկանալով, որ 2007թ.-ից օգտագործվող կեղծ անձնագրերի մեխանիզմը որոշակիորեն բացահայտված է, միաժամանակ, երկրից բացակայող ընտրազանգվածն այս ընտրություններին մասնակցեց անձնագրերում գոլորշացող թանաքի օգնությամբ: Նշված տեխնիկական հնարքի եւ այլ կեղծիքների արդյունքում ընտրությունների մասնակիցների թիվը, հօգուտ կոալիցիոն կուսակցությունների, ավելացան առնվազն 500.000-ով:
2) Ընտրակաշառքը, լինելով վարչախմբի մշտական զինանոցում, երբեք այսպիսի ծավալներով չէր կիրառվել:
Ընտրություններին իրական մասնակից շուրջ մեկ միլիոն, ընտրողներից առնվազն 80%-ը ընտրատեղամասեր է տեղափոխվել արդեն ընտրակաշառքը վերցրած, որին նախորդել էր ամիսներ շարունակ ընտրողների անձնագրային տվյալների եւ անձնագրերի հավաքագրումը: Վերոնշված գործընթացի նախաձեռնողն էին կոալիցիոն ուժերըև ՀՀԿ, նրա կցորդ ՕԵԿ, ԲՀԿև համատեղ քրեածին տարրերի ակտիվ մասնակցությամբ: Դատախազության ու ոստիկանության այսպես կոչված “պայքարը” ընտրակաշառքի դեմև միջազգային հանրության ու դիդորդների համար ընտրությունների անցկացման թատերականցված նրբերանգներից էր:
3) Ցավոք, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների վարչախմբի կողմից թելադրված գործընթացին մասնակցեց նաեւ ընդդիմությունը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունից որեւէ հետեւություն չարեց, չկարողացավ իրավիճակը փոխել, եւ վարչախմբին պարտադրել անցկացնել իրական ընտրություններ:
Ավելինև ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր: Հաշվի առնելով վերոշարադրյալըև “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը, չընդունելով 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, գտնում է, որ գործող վարչախումբը անաղմուկ ձեւով ՀՀ հասարակությանը փորձում է վերջնականապես զրկել ընտրելու իրավունքից: Երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի այլընտրանքըև իրավիճակի ճշգրիտ գնահատումն ու նոր ուժային կենտրոնի ձեւավորումն է, որը մինչեւ ընտրության օրը պետք է վարչախմբին պարտադրի հրաժարվել ընտրակեղծիքի մեխանիզմից եւ վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքըե:




Լրահոս