Գեւորգ Կոստանյանի որոշմամբ` որոշ դատախազների նկատմամբ քրգործ է հարուցվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իրավապահ համակարգում նոր «ռումբ է պայթելու»: Անցած երկու օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր հարուցեց ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՔԾ քննիչների նկատմամբ: Բնական է` նրանք «ձեռքերը ծալած չնստեցին»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ Երեւանի քննչականի պետը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կոնկրետ քրեական գործերով տեղեկացնելով դատախազների կողմից թույլ տրված դատավարական ժամկետների խախտումների մասին: Պարզվում է` քրեական գործերը դատախազությունից դատախազություն են դեգերել, եւ մոտ 10 օր խախտվել է դատավարական ժամկետը, ու քննիչը չի կարողացել գործողություններ իրականացնել: Այսինքն` դատախազներն էլ գործել են այն նույն արարքը, ինչի առիթով դատախազությունը քննիչների նկատմամբ քրեական գործ է հարուցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Կոստանյանի որոշմամբ նաեւ Մալաթիայի եւ Էրեբունու դատախազների նկատմամբ է քրգործ հարուցվել: Այնպես որ` կրքերը գնալով թեժանում են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս