Կայարանցի Թևոսիկը ազատ կարձակվի. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը դեռևս սեպտեմբերի 1-ին «ՉԻ»-ի հետ զրույցում նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Թևոսիկի Ծաղկաձորի առանձնատանն աշխույժ եռուզեռ է, այստեղ պատրաստվում են շուքով դիմավորել Հայաստան ժամանած և ժամանող քրեական հեղինակություններին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս