Ազգային ժողովում շարունակվում են 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այսօր Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող գումարները:
Նա նշեց, որ 2015թ. հուլիսի 1-ից բարձրանալու է նվազագույն աշխատավարձն ու նպաստառու ընտանիքին տրվող գումարները: Ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 50 հազար դրամ, իսկ հուլիսի մեկից այն կդառնա 55 հազար դրամ:
«Այսինքն՝ 2015թ. հուլիսի 1-ից 55 հազարից ցածր աշխատավարձ չի լինելու», – ընդգծեց նա:
Պ. Սաֆարյանը նշեց, որ քաղծառայողների աշխատավարձը հաջորդ տարի կդառնա 300 հազար դրամ, տարեկան նպաստների համար հատկացվել է 38 մլրդ 31 մլն դրամ և այն ավելի է 2014թ. նպաստներից, քանի որ օգոստոսից դրանք ավելացել են 1000 դրամով:
«Ընտանեկան նպաստի միջին ամսական ցուցանիշը 29 հազար դրամ է, հաջորդ տարի 30 537 դրամ է նախատեսված: 36 հազար դրամ թոշակը կդառնա 41 հազար դրամ», – հայտարարեց նա: