
Լավ է, որ Յուրա Մովսիսյանն ապաքինվեց, հիմա գոնե ինչ-որ մրցակցություն կլինի թիմում: Sport-express-ի հետ զրույցում այս մասին նշել է Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը:
Նա խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կազանի «Ռուբին»-ից 0:2 հաշվով պարտության մասին:
«Լավ էի զգում ինձ դաշտում և կարողացա դիմանալ ամբողջ հանդիպմանը: Մեծ հաշվով, մենք մեկ հարձակվող ունենք, խոսքը Արտյոմ Ձյուբայի մասին է: Լավ է, որ վերադարձավ Յուրա Մովսիսյանը: «Ռուբին»-ի հետ խաղում ստացվեց սուր հարձակվողական դասավորություն»,- նշել է Շիրոկովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից: