
2015թ. պետական բյուջեում Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծրագրով նախատեսվել է 13 մլրդ 258 մլն դրամ՝ նախորդ տարվա 20 մլրդ-ի փոխարեն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց Ֆինանսների փոխանախարար Պավել Սաֆարյանից, թե ինչով է պայմանավորված այս նվազումը:
Սաֆարյանը ընդգծեց, որ կուտակայինի տարբերությունը շուրջ 7 միլիարդից ավել պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ, քանի որ որոշվեց, որ միայն պետական ծառայողներն են մասնակցում համակարգին և կամավորական սկզբունքով:
Նա հայտարարեց, որ եթե չի սխալվում՝ 14,7 մլրդ դրամ վճարումներ են կատարված: