Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գազի գնի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի համար գազի գինը մինչև հունվար կկազմի 378 դոլար՝ հազար խմ գազի դիմաց: Այդ մասին տեղեկացրել են Բրուսելում այս հարցով բանակցությունների մասնակիցները:

Ւնչպես նշել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը, այդ գինը մոտ է շուկայականին:

Պրոդանը հավելել է, որ մինչև 2015թ.-ի մարտը գինը կկազմի 365 դոլար հազար խմ-ի դիմաց: Սակայն «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը դա ուղղակի չի հաստատում:
Ավելի վաղ էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էտտինգերը հայտնել էր, որ մինչև մարտ Ուկրաինան կարող է կանխավճարի պայմանով ռուսական գազը ստանալ 385 դոլարով հազար խմ-ի դիմաց:

Նրա խոսքով, ԵՄ-ն չի երաշխավորել Ուկրաինայի կողմից ռուսական գազի հետագա մատակարարումների դիմաց վճարումները, սակայն աշխատում է այդ երկրին 2015թ.-ին ֆինանսական օգնություն տրամադրելու ծարագրի ուղղությամբ:




Լրահոս