14-ամյա վենեսուելացի Խոսե Անխել Սալազարը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ դիրիժորը` ղեկավարելով Վենեսուելայի երիտասարդկան Nueva Esparta նվագախումբը: Պատանի խմբավարը պետք է իրենից անհամեմատ մեծ 70-80 երաժիշտների հետ աշխատի, ինչը բավական բարդ գործ է:
“Վստահ չեմ, որ ես աշխարհում ամենաերիտասարդ խմբավարն եմ: Կարծում եմ `որեւէ անհայտ փոքրիկ քաղաքում ինձնից ավելի երիտասարդն էլ կարող է գտնվել”- նշել է Սալազարը: Բացի խմբավարի մասնագիտությունն ընտրելուց Սալազարը ցանկանում է նաեւ մասնագիտանալ օտար լեզուների ուսումնասիրության մեջ,- հայնտում է guardian.co.uk -ը: