Խաբել եվ յուրացրել են Թբիլիսյան խճուղու բնակիչների սեփականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Խոսքի իրավունք” միավորմանը դիմել են Երևանի Թբիլիսյան խճուղի 3/2 հանրակացարանի  մի խումբ բնակիչներ: Բնակիչները կեղծիքի զոհ են դարձել: 
Տարածում ենք նրանց բաց նամակը ՀՀ Նախագահին:
Մեծարգո պարոն նախագահ,
Մենք Ձեզ ենք դիմում արդեն 3-րդ ամգամ, Դուք 2 անգամ հանձնարարական եք ուղարկել (2008թ,2012թ.)
Դիմում ենք Ձեզ, որ մենք, վերը նշված հասցեի բնակիչներս դեռ 2008թվականին Ձեր տված կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին հրամանը, փորձեցինք օգտագործել: Դիմել ենք բազմաթիվ ատյաններին, սակայն ոչ մի արձագանք: Պարզվեց, որ մեր հանրակացարանը,առանց մեր գիտության,կեղծարարությամբ, շենքի մի հատվածի վրա անհատույց օգտագործման իրավունք ունեցող, “Աշխատանքային ռեզերվները” սեփականաշնորհել են մեր բնակեցված հատվածի հետ միասին: Հայտնում ենք Ձեզ,որ մենք 1990-ական թվականներից ապրում ենք Թբիլիսյան խճուղի 3/2հասցեում,որը պատկանում էր թիվ 9ուսումնարանին‘ որպես հանրակացարան(այժմ,,Երևանի Պետական Տարածաշրջանային N1 Քոլեջ: Ապրելով հանրակացարանում,մենք,բնակիչներով թիվ 9ուսումնարանին վճարել ենք (բացի մանկատունն ավարտած սաների)հանրակացարանի սենյակի վարձ (14ք./մ.): Դիմում ենք, քանզի պարոն Տիգրան Սարգսյանի այցից(25.12.2011թ.)հետո մեր շենքի բնակիչները մեր վարչապետին ուղարկեցին ոչ միայն անհատական դիմումներ,այլ նաև 1 միասնական դիմում,որտեղ շոշափվում էր և մեր շենքի(մեր կողմից զբաղեցրած)տարածքների սեփականաշնորհման հարցը, և մեր շենքի սանիտարահիգենիկ վիճակը,և մեր շենքի նկուղի ջրով լցված լինելու խնդիրը,ինչպես նաև մեր շենքի անապահով և բազմանդամ ընտանիքներին հավելյալ բնակմակերեսով բարելավման խնդիրը(մենք նշել ենք,որ մեր շենքի 4-րդ հարկը անհատույց օգտագործման է հանձնված,”Աշխատանքային ռեզերվներ”,ԿՄԸ-ին,որը չի օգտագործում այն(15-17տարվա ընթացքում օգտագործվել է 2-3 անգամ), և բարձիթողի ու անմխիթար վիճակում է գտնվում):Դա է վկայում այդ հարկի տեխնիկական ու նյութական վիճակը, պատուհանների ապակեպատման վիճակը, պատշգամբի անմխիթար ու քանդված վիճակը,խողովակների և ջեռուցման համակարգի միացման վիճակը, որը հեղեղում է 3-րդ, 2-րդ և 1-ին հարկերի մեր հանրակացարանային բաղնիքները, զուգարանները և հարակից սենյակները:
Նշենք նաև,որ ըստ հասարակական կազմակերպությունների(Հ.Կ.) մասին օրենքի,Հ.Կ-ները հանդիսանում են շահույթ չհետապնդող կազմակերպություն,և իրավունք չունեն որևէ գանձում կատարելու, բացի Հ.Կ-ի անդամության վճարը: Սակայն,”Աշխատանքային ռեզերվներ”,Կ.Մ.Ը.-ն իր Հ.Կ.-ի կնիքով կնքել է պայմանագրեր (որոնց մեծ մասը բնակիչներին չի տվել,իսկ իր մոտ գտնվող պայմանագրերը այրել է,որպեսզի կոծկի իրենց կեղծարարությունների իրեղեն ապացույցները),և ապօրինաբար գանձել է բնակվարձ իր կողմից (Ստյոպա Հարությունյանը) ինքնակամ սահմանված գումարի չափով(ըստ սիմպատիայի 3000-ից 10.000դրամ ամսեկան): Պետք է նշենք, որ մեր վարչապետի այցից հետո իրոք սկսվել էր սեփականաշնորհման գործընթաց քաղաքապետարանում,որտեղից մենք պատասխան նամակներով ստացել ենք,որ տվյալ գործընթացը ուղարկվել է Արաբկիրի վարչական շրջան,այնտեղ շարունակելու համար,սակայն Արաբկիրի կոմունալ բաժնից մեզ պատասխանել են, որ իրենք մեր գործերը ետ են ուղարկել քաղաքապետարան, պատճառաբանելով, որ այն իրենց համայնքի սեփականությունը չէ: Մենք բնակվելով վերը նշված հասցեում 1990-ականներից, ժամանակին դեպի շենք ելք ու մուտք ենք արել տարբեր տեղերից, այժմ,”Աշխատանքային ռեզերվներ”, ԿՄԸ-ի ներկայացուցիչը‘ իրեն, “Տեր ու Տնօրեն”, հորջորջող Ստյոպա Հարությունյանը որոշել է,որ տարածքն իրենն է և մենք չունենք ազատ ելքի և մուտքի ճանապարհ: Շենքի հետևի մասում է գտնվում Երևանի տարածաշրջանային N1 քոլեջին,թիվ N746-ն 14 հունիսի 2007թ. որոշմամբ,փոխանցված,բայց մինչ օրս օգտագործման իրավունքի պայմանագիր չստացած 5 ավտոտնակներ:Դրանցից մեկի ապամոնտաժման արդյունքում շենքի բոլոր բնակիչները կունենան ճանապարհ: Դա կնպաստի նաև,որպեսզի շենքի մեր մուտքին մոտենա մեքենա(շտապ օգնություն կամ այ),և կնպաստի,որ դադարենք օգտվել քոլեջի կենտրոնական մուտքից(այնտեղից օգտվելիս դժվար է մեքենաների մոտեցումը դեպի շենքի մուտքի մոտ): Նախկին նախագահական ընտրություններից առաջ շենքի բնակիչներս փաստացի գրանցվել ենք մեր սենյակների վրա,ըստ մեր բնակության վայրի:Շենքում ապրում են 27ընտանիքներ(91բնակիչ,որից չափահաս են 78անձ): Մենք 2008թվին դիմեցինք Ձեզ,որպեսզի իրականացնեինք մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը,ըստ Ձեր կողմից արձակված օրենքի(կացարանների և հանրակացարանների սեփականաշնորհման մասին),որի ժամանակ էլ բացահայտվեց,”Աշխատանքային ռեզերվներ”,-ի զեղծարարությունը այն մասին,որ մեր հանրակացարանի մեր սենյակները սեփականեցվել են առանց մեր գիտությամբ:Որի պատճառով մենք չկարողացանք իրականացնել մեր զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը: Նշենք նաև, որ շենքի վիճակը օրեցօր դառնում է անմխիթար, և վթարային,այնքանով,որքանով, որ շենքի բաղնիք-զուգարանային հատվածի դրսային երեսի անկյունային պատերը սկսած 4-րդ հարկից փլվում է բառիս բուն իմաստով,մենք 3անգամ սանէպիդկայան ենք դիմել և պատասխանը ուղարկում ենք Ձեզ,իսկ նոր պատասխանը ևս կուղարկենք:06.04.2012-ին էլ արտակարգ իրավիճակներից ենք հրատապ կանչել, քանզի Սիմոնյան Գայանեն և Հավհաննիսյան Իրինան Ստյոպա Հարությունյանի Թույլատվությամբ Քանդում են բաղնիք-զուգարանային հատվածի դրսի պատը,իսկ Սիմենյան Լուսինեն էլ հաճույքով,նույն Ստյոպա Հարությունյանի թույլատվությամբ ջրում է(ջուրը հիմնականում բաց է պահում և հեղեղում է)2-րդ և 1-ին հարկերի բաղնիք զուգարանները և հարակից բնակարանները և այժմ դարձել է շատ վտանգավոր բաղնիք-զուգարանից օգտվելը,քանզի պատերի մնացյալ հատվածները շարժվել են և խորը ճաքեր են տվել:Այն կազմում է շենքի անկյունային մասից մոտ 35-40ք./մ. տարածք,որի պատճառով 06.04.2012-ին մենք ստիպված եղանք ահազանգել արտակարգ իրավիճակների վարչություն,և փառք աստծո,որ առայժմ մահվան ելքով դեպքեր տեղի չեն ունեցել:Ցավոք դրանից ոչ ոք ապահովված չէ:Իրենց մասնագետները մեր շենքի վիճակը գնահատել են 6-րդ կարգի վթարային: Շատ ենք խնդրում,ինչքան հնարավոր է շուտ անդրադառնալ մեր շենքի հիմնախնդիրներին,քանզի տվյալ իրավիճակում չեն բացառվում նաև դժբախտ պատահարները: Կից ներկայացնում ենք քաղաքապետարանից մեզ ուղարկված գրություններից մեկը, Արաբկիր թաղապետարանի տրված պատասխանը:
Տեղեկացնում ենք նաև, որ դիմել ենք բազմաթիվ ատյաններ և մեր նամակին կից Ձեզ կներկայացնենք մեր ուղարկած նամակները և դրանց պատասխանները,ինչպես նաև 2003թվին, “Աշխատանքային ռեզերվներ”, Կ.Մ.Ը.-ին անհատույց օգտագործման իրավունքի փաստաթուղթը և հանրակացարանի գլխավոր հատակագիծը(որը բնավ չի համապատասխանում իրականությանը,ըստ մեր սենյակների չափերին և ձևին): Կից ներկայացնում ենք բոլոր այն հիմքերը,որով մենք 1990-ականներից բնակվում ենք վերը նշված հասցեում, ինչպես նաև իրենց կողմից կնքված և տրված 2 բնակչի պայմանագրերի պատճեները,և պայմանագիր չստացած բնակիչները սենյակների վարձերի կտրոնների պատճեները, որոնք ապացուցում են,որ մենք ի տարբերություն իրենց,այս տարածքները զբաղեցրել ենք օրինական կարգով: Մեր շենքի նկուղը լցված է ջրով,իսկ այդ խոնավությունը արտահայտվում է մեր ոտքերի ռևմատիկ ցավերով,մեր սիրտի և ընդհանրապես մեր առողջության վրա:Այս տարածքում ապրելուց,այս պայմանների մշտական դեպրեսիոն վիճակի հետևանք է, որ չունենք տարրական սանիտարահիգենիկ պայմաններ, սանհանգույցային և խոհանոցային պայմաններ:14ք./մ.-ի մեջ և քնում ենք, և հաց ուտում, և հեռուստացույց դիտում, ու երեխաները դասերն են պատրաստում և կներեք գռեհիկ արտահայտությանս‘ զուգարանային հոգսեր ենք հոգում, քանզի ընդհանուր զուգարանում ամբողջ բոլոր հարկերի կեղտաջրերը հեղեղի նման թափվում են մեր գլխին,ինչու չէ, նաև լվածքն ենք տանը լվանում նույն պատճառով:Նշեմ նաև, որ եթե աստված մի արասցե բժիշկ կամ այլ բանի պետք լինի,ապա պետք է կամ սրան-նրան խնդրենք,որ դարպաս բացեն,կամ ոտքով հասնենք դարպասներին, որպեսզի կարողանանք դուրս գալ այս շրջափակումից: Էլ չեմ ասում տարածքի սանիտարահիգենիկ վիճակի մասին, որ մենք 2 տարի(2007 և 2008)անընդմեջ դիմել ենք Պետական Հիգենիկ և հակահամաճարակային տեսչություն‘ պարոն Ա.Վանյանին, եկել են, ստուգել են և մեզ են ուղարկել դիտման ու ստուգման արդյունքները և դրանից հետո ոչինչ չի արվել,աղբը և շները շարունակում են գոյատևել մեր կողքին’ մեր շենքի հարկերում, բակում և բաղնիքներում: Ներկայումս ունենալով բազմաթիվ ապացույցներ, որ “Աշխատանքային ռեզերվներ”,-ի գործարքը կատարվել է կեղծ և ապօրինի,խնդրում ենք Ձեր միջամտությունը,այդ հարցի լուծման համար:
Երբեմն մեր մեջ կասկած է առաջանում, միթե մենք մեր հայրենիքում ենք ապրում, որտեղ պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուրիս տարրական իրավունքները:
Էլ ի՞նչ սրտով և հավեսով պիտի մեծացնենք մեր որդիներին,որպես հայրենիքի զինվոր
Ուստի խնդրում ենք Ձեր աջակցությունը պաշտպանելու մեր և մեր երեխաների մեր հայրենիքում օրինական ապրելու իրավունքը, թույլ տաք, որպեսզի մենք կարողանանք սեփականացնել մեր կողմից զբաղեցրած տարածքները:
Փախստականները իրենց կոմիտեն ունեն,մանկատունն ավարտածները իրենց կազմակեպությունն ունեն, վետերաններն իրենց միությունն ունեն,իսկ մենք՝ անապահով ընտանիքներս չգիտենք թե մեր հոգսերի, խնդիրների ու պրոբլեմների մասին ում դիմենք:
Վստահելով Ձեր օբյեկտիվությանը,նորից խնդրում ենք օգնել մեզ դուրս գալ այս քաշքշուկից: Կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը և հույսով սպասում Ձեր դրական պատասխանին:
Մենք, վստահում և հավատում ենք, որ Դուք ԿԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ և ԿՊԱՅՔԱՐԵՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ:
“Խոսքի իրավունք” միավորումը նույնպես վստահ է, որ այս քաղաքացիների դիմումը անպատասխան չի մնա: Միավորումը հետևողական կլինի իրեն դիմած քաղաքացիների խնդիրը մինչև վերջ լուծմանը:
Խոսքի իրավունք միավորում




Լրահոս