Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել ռուս դերասանի նկատմամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ՆԳՆ-ն և Անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել ռուս դերասան Միխայիլ Պորեչենկովի դեմ, ով Դոնեցկ կատարած այցի ընթացքում, դատելով համացանցում հայտնված տեսագրությունից, կրակ է բացել անջատողականների դիրքերից:

«Այսօր ևեթ քննիչները կդիմեն դատարան, և համոզված եմ, որ Պորեչենկովի նկատմամբ հետախուզում կհայտարարվի՝ ձերբակալության նպատակով: Հետախուզմանը կներգրավվի նաև Ինտերպոլը», – ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Հինգշաբթի դերասանն այցելել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մարտական դիրքերից մեկում, և դատելով տեսագրությունից՝ առնվազն 10 կրակոց է արձակել մեծ տրամաչափի գնդացրից:

ԴԺՀ-ի փոխվարչապետ Անդրեյ Պորգինը կասկածի տակ է դրել տեսագրության իրական լինելը: Նրա խոսքով՝ դա կինոնկարահանման կադրեր են. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս