ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իշխանությունները ձերբակալել են ոստիկանների վրա հարձակումից հետո 7 շաբաթ անտառներում թաքնված տղամարդուն: Հետաքննության վարկածով՝ Էրիկ Ֆրեյնը ծուղակ է սարքել ոստիկանության բաժանմունքի մոտ, սպանել մեկ ոստիկանի և վիրավորել մեկ ուրիշին: Այնուհետև նա անհետ կորել էր:
31-ամյա Ֆրեյնի կենսակերպի մասին հայտնի է դարձել նրա ծանոթներից: Նա, մասնավորապես, տարվել է համաշխարհային դավադրության տեսությամբ և ատելություն տածել իշխանության մարմինների հանդեպ:
Ֆրեյնը ձերբակալվել է ինքնաթիռների կայանատեղիում: Նրան հետապնդելիս, ոստիկանությունը հրաժարվել է ուղղաթիռներից և օգտագործել անօդաչու օդապարիկ, տեղեկացնում է BBC-ն: