
Հանրապետության շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: