Այսօր՝ մայիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.30-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի բնակիչ 29-ամյա Դավիթ Գաբրիելյանը, վարելով ԲՄՎ մակնիշի 26 ՕՍ 444 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Տավուշ ավտոճանապարհի 147–րդ կմ–ի հատվածում՝ Ազատամուտ գյուղի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի հաստաբուն ծառերին, որից հետո շրջվել։Վթարի հետևանքով Դ. Գաբրելյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ 29-ամյա Նինել Սարգսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Արդեն դեպքի վայրում քննչական աշխատանքները կատարելու համար ժամանել է Ոստիկանության Քրեական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ, հավանաբար, փաստի առթիվ քննիչի կողմից կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Տավուշում ԲՄՎ- ն հարվածել է հաստաբուն ծառերին եվ շրջվել. Կա զոհ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ