
Գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսը (56-6-1, 49 КО) ռինգ դուրս կգա Լուլայում (Միսսիսիպի, ԱՄՆ) նոյեմբերի 1-ին: 10 ռաունդանոց մենամարտում 42-ամյա ամերիկացու մրցակիցը կլինի իր 26-ամյա հայրենակից Ռիչարդ Կառմակը (12-5, 10 КО):
Շենոն Բրիգսն իր նախորդ մենամարտն անցկացրել է Ուինսթոն-Սեյլեմում (Հյուսիսային Կալիֆորնիա, ԱՄՆ) այս տարվա օգոստոսի 23-ին, և առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել իր համերկրացի Քորի Ֆելիսին: Ռիչարդ Կառմակն իր նախորդ մարտն անցկացրել է մայիսի 31-ին Սենթ-Չարլզում (Միսսուրի, ԱՄՆ) և տեխնիկական նոկաուտով պարտվել է ամերիկացի Էդ Ֆոնտեյնին:
Սպասվող մենամարտը 2014թ. Բրիգսի համար 6-րդը կլինի, տեղեկացնում է Boxingtv.ru-ն: