
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Դավիթ Ավանեսյանը և Կարեն Մելքումյանը նշանակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ: Այս մասին armlur.am -ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: