
Հռոմի Masters-ի եզրափակիչում երկրորդ տարին անընդմեջ ասպարեզ դուրս եկան սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը:
Առաջին սեթում ծավալվեց հավասար պայքար, սակայն Նադալն առավելության հասավ 7:5 հաշվով:Երկրորդ սեթում ևս իսպանացին կարողացավ հաջողության հասնել` 6:3: Նադալն իր կարիերայում նվաճեց 49-րդ տիտղոսը: Ռաֆան այս տարի անցկացրած 34 հանդիպումներից 33-ում հաղթանակ է տոնել:
Իսկ ահա Ջոկովիչն 2012թ. ընթացքում 34-րդ անգամ էր դուրս գալիս կորտ ու 5-րդ պարտությունը կրեց: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի Նովակն անցկացրած 76 հանդիպումներից միայն 6-ում էր պարտվել: