
Իտալիայի հարավային Էմիլիա-Ռոմանյա շրջանում կիրակի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվն հասել է 7-ի: Նշենք, 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն արձանագրվել էր Բոլոնյա քաղաքից 36 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս: Բնական աղետի պատճառով մոտ 50 մարդ է տուժել, զոհվել՝ 7-ը: Այսօր հայտնի է դարձել, որ վերջին զոհը մահացել է շրջանի հիվանդանոցներից մեկում: Նշենք, որ երկրաշարժը վերջին երեք տարիների ընթաքում Իտալիայի տարածքում արձանագրված ամենաուժեղ երկրաշարժն է: