
Մայիսի 21-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում ներկայացրել է պատգամավորության 6 թեկնածու: armlur.am -ին հայտնեցին ԿԸՀ լրատվության ծառայությունից:
Ըստ այդմ, ինքնաբացարկ ներկայացրած անձանց թվում են՝ Օրինաց երկիրկուսակցության համասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը, նույն կուսակցության անդամներ Սերգո Կարապետյանը, Արմեն Երիցյանը: Ինքնաբացարկ են ներկայացրել նաև Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ից վերջերս դուրս եկած “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ, չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: