Apple-ի նոր ղեկավարը խոստովանել է, որ նույնասեռական է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը, ով այդ պաշտոնին է նշանակվել Ստիվ Ջոբսի մահից հետո, հրապարակայնորեն խոստովանել է, որ նույնասեռական է:

BusinessWeek պարբերականի համար գրված իր հոդվածում 53-ամյա գործարարը ոչ միայն խոստովանություն է կատարել, այլև հայտարարել է, որ հպարտանում է դրանով: «Թո՛ւյլ տվեք ինձ լիակատար անկեղծ լինել՝ ես հպարտանում եմ նրանով, որ համասեռամոլ եմ, և համարում եմ, որ համասեռամոլ լինելը Աստծո կողմից ինձ պարգևած ամենամեծ շնորհն է», – հայտարարել է Քուկը:

Աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի ղեկավարը պատմել է, որ Apple-ում իր գործընկերներից շատերը գիտեն նրա սեռական կողմնորոշման մասին, և դա չի փոխել նրանց վերաբերմունքն իր նկատմամբ:

Ի դեպ, ինչպես նշում է ինքը՝ Քուկը, նա երբեք չի հերքել իր՝ համասեռամոլ լինելու փաստը, սակայն այդ մասին բացեիբաց հայտարարել է միայն այժմ:

Apple CEO Tim Cook speaks about the iPhone 4S at Apple headquarters in Cupertino, California

de9ec50eeee5ac9eb8ada994fcbad3d1




Լրահոս