
ՌԴ Սանկտ Պետերբուրգի 41-ամյա բնակիչ Օլեգ Ֆ.-ն, տեղեկանալով կնոջ դավաճանության մասին, սպանել է ընտանիքի անդամներին, այնուհետեւ` իրեն,- հայտնում է Life News-ը: Համաձայն աղբյուրի, տղամարդը վերցրել է կացինն ու նախ սպանել կնոջը, այնուհետ 12-ամյա դստերը` Միլենային, ինչից հետո գրություն է թողել սեղանին, որտեղ նշել է իր ընտանիքը քայքայողի անունը` “Մեղավոր է Անդրեյ Ս.-ն”, ու նետվել 7-րդ հարկից: Քննիչները պարզել են, որ կինը, հոգնելով Օլեգի հետ համատեղ կյանքից, տարիներ շարունակ սիրային կապ է ունեցել իր գործընկերոջ հետ եւ այդ չարաբաստիկ երեկոյան խոստովանել է ամուսնուն դավաճանության մասին: