Հանքահորում է մնացել 17 օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինաստանի Հեյլունցզյան մարզում 39-ամյա հանքափորը Սի Լին ողջ է մնացել փլուզված հանքահորի մեջ 17 օր մնալուց հետո եւ  կոմայի մեջ է հիվանդանոցում է: Բժիշկների խոսքերով՝ նրա վիճակն այժմ կայուն ծանր է, եւ նրա կյանքն առայժմ մազից է կախված:  Փրկարարների խոսքերով՝ Սի Լին կարողացել է ողջ մնալ շնորհիվ այն բանի, որ չնայած հեղեղին, օդափոխիչ համակարգը շարունակել է աշխատել, իսկ խմելու ջուրը շատ էր:Հշեցնենք, որ հեղեհումների պատճառով մայիսի 2 փլուզվել էր   Հեգանի հանքահորը որի մեջ այդ ժամանակ 28 հանքափոր էր եղել: Նրանցից 18-ը հեղեղի տակ են մնացել եւ նման իրավիճակում գործնականում անհնար էր փրկվել: Սակայն հաջորդ օրը փրկարարներին, այնուամենայնիվ, հաջողվել է ողջ դուրս բերել 4 հանքափորի: Փրկարարները պատրաստվում են շարունակել իրենց աշխատանքները 3 անհետ կորածներին գտնելու համար:




Լրահոս