Ռ. Հայրապետյանը անթույլատրելի է համարում Հրազդան մարզադաշտին կից այլ շինության կառուցումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի “Հրազդան” ֆուտբոլային մարզադաշտը պետք է մտնի հուշարձանների պահպանության ցանկի մեջ, որպեսզի նրա պահպանությամբ զբաղվի ՀՀ մշակույթի նախարարությունը և կառույցի հարակից տարածքում ոչ մի առևտրի կենտրոն չկառուցվի. այս մասին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց ՀՀ հանրային խորհրդի նիստի ժամանակ, որտեղ հասարակական սեկտորի ներկայացուցիչները քննարկում էին՝ “Հրազդան” մարզադաշտին կից կառուցե՞լ, թե՞ չկառուցել առևտրի կենտրոնե, հարցը:
“ՖԻՖԱ-ի ստանդարտներին համապատասխան մարզադաշտ կառուցելու համար հսկայական միջոցներ ենք այսօր ներդնում: Հիմա նոր մի կառույց էլ պետք է ավելանա: Մարզադաշտում պարտադիր պետք է լինի վիրահատական կենտրոն, որպեսզի որևէ պատահարի դեպքում, հենց տեղում՝ վիրահատություն կատարվիե,- ասաց Ռուբեն Հայրապետյանը և անթույլատրելի համարեց “Հրազդան” մարզադաշտին կից որևէ այլ շինություն կառուցումը: ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆուտբոլային հանդիպումներից հետո հնարավոր է լինեն այլ դեպքեր՝ հրմշտոց, կռիվներ, որոնց ժամանակ շատ կբարդանա դրանց հանդարտեցմանն ուղղված գործողությունները, այդ իսկ պատճառով պետք է, որ տարածքում ազատ գոտիներ լինեն: Հիշեցնենք, որ նախորդ տարվանից ,Հրազդանե մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը ցանկություն էր հայտնել ներդրումներ կատարել և մարզադաշտին կից կառուցել առևտրի կենտրոն, որին դեմ էին արտահայտվել թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ՀՖՖ-ն, և թե՛ ՀՀ ճարտարապետների միությունը:




Լրահոս