Հայտնի դերասանն այնքան է ծեծել կնոջը, որ վերջինս կոմայի մեջ է ընկել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովն այնքան է ծեծել իր կնոջը՝ դերասանուհի Եկատերինա Արխարովային, որ վերջինս ընկել էր կոմայի մեջ: Այդ մասին ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում պատմել է Արխարովայի ընկերներից մեկը:

Կնոջը բուժող բժշկի վկայությամբ՝ Բաշարովը ոչ թե հարվածել է կնոջը, այլ ծեծի ենթարկել, և առաջինը եղել է գլխով հարվածը կնոջ քթին: Այդ ամենի հետևանքով Արխարովան կոմայի մեջ է ընկել, ուղեղի ցնցում, քթի և գլխուղերի ծանր վնասվածքներ ստացել:

Եկատերինա Արխարովան երկար ժամանակ ապրել է Իտալիայում և նկարահանվել իտալական կինոյում: Հարազատների վկայությամբ՝ շիկահեր գեղեցկուհու ձեռքն անգամ արքաայազներն են խնդրել, սակայն նա վերադարձել է տուն և նախընտրել 40-ամյա Բաշարովին:

bfc5f22d4f77b7c07b3e097f768fd144

Ամառվա սկզբին կայացած գեղեցիկ հարսանեկան արարողությունը թույլ չէր տալիս կանխատեսել այն փորձանքները, որոնց մեջ է ներկայումս հայտնվել դերասանուհին:

38e2ea7da16a8fc10f9161ba6576d6b5

Հայտնի դերասանի՝ ալկոհոլի հանդեպ սիրո մասին խոսում են ոչ միայն կնոջ ընկերուհիները, այլև՝ իրավապահները, ովքեր 2 տարի առաջ զրկել էին Բաշարովին վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենան վարելու համար: Այդ նույն վիճակում էլ նա ձեռք է բարձրացրել կնոջ վրա, այնուհետև՝ արյունլվա վիճակում նրան տնից դուրս շպրտել:




Լրահոս