Ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ վնասվածք ստանալուց երկու օր անց 17-ամյա աշակերտուհին մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 18-ին, ժամը 15-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ 17-ամյա աշակերտուհին: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Մ. Արշակյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից, որտեղ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ վայր է ընկել և ստացել ձախ ազդրի կոտրվածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մայիսի 20-ին՝ ժամը 12-ի սահմաններում ստացիոնար բուժման ընթացքում Ն. Արշակյանը մահացել է՝ ըստ բժիշկների՝ ճարպային էմբոլիա ախտորոշմամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում նախաքննություն է սկսել:




Լրահոս