ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը մտադիր է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: Ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որեւէ հյուրանոցային համալիր: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը որոշել է Կոնսերվատորիան միացնել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ, որն ասաց, որ իրենք եւս նման լուրեր լսել են: Իսկ Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը մեզ հետ զրույցում վրդովված նշեց, թե ինքը դեմ է, որ Կոնսերվատորիան միացնեն մեկ այլ բուհի. «Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, եւ չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ՝ ինչի համար են ուզում տեղափոխել, բայց Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, եւ նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա՝ քանդել երկրի մշակույթը»:




Լրահոս